1705 դիտում
13:03 09-03-2023
Երևանում ՊՆ-ին պատկանող անշարժ գույքը կվաճառվի մրցույթով. նախնական գինը մոտ 191 մլն դրամ է
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում է ընդունել։ Մասնավորապես՝ որոշել է օտարել Երևանի Շիրակի փողոց 24 շենք, 63 հասցեում գտնվող 715.56 քմ մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.17475 հեկտար մակերեսով հողամասը, որը նախկին զորամաս է եղել:
Ներկայացված նախագծով առաջարկվում է Կադաստրի պետական կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող գույքը ներկայացնել օտարման՝ մրցույթով:
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված 71 անվանում անշարժ գույք, այդ թվում օտարման առաջարկվող գույքը, պետք է հետ վերցվի նախարարությունից և ամրացվի Կոմիտեին, որն էլ յուրաքանչյուր անվանում գույքի օտարման կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի համապատասխան առաջարկություն։ Նախագծի ընդունումը բխում է նշված որոշման պահանջներից։
Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝190 950 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 43 492 828 դրամ։
Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 349 056.60 դրամը։
Հիշյալ անշարժ գույքի օտարումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։

Նմանատիպ նյութեր
1159 դիտում
16:55 30-03-2023
Կիևյան փողոցի 16 շենքի՝ պետությանը պատկանող հատվածը կվաճառվի աճուրդով. մեկնարկային գինը՝ 73,93 մլն դրամ
5904 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
Այս բաժնից
1186 դիտում
17:53 25-12-2024
Նիկոլ Փաշինյանին անիծելու համար գյումրեցի ընդդիմադիր գործիչը կկանգնի դատարանի առաջ. Առավոտ