Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը․ Արցախի ԱԺ նախագահ
Իլոն Մասկը, Հենրի Ֆորդը և Ստիվ Ջոբսը երազել են ոչ թե կարճ ժամանակահատվածում հարստանալու մասին, այլ՝ լավ ապագայի: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, հայտարարություն-կոչ է տարածել Արցախի ԱԺ Արթուր Թովմասյանը: Կոչում ասվում է.
«Կյանքը ցույց է տվել, որ իրենք ճիշտ են, որովհետև նրանք հարստացել են ոչ թե հասարակությունից գողանալու միջոցով, այլ հարստացել են կյանքը հասարակության համար հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու միջոցով:
Հայ իրականության մեջ այլ է: Առանձնապես դատապարտելի է պաշարման մեջ գտնվող ժողովրդի հաշվին որոշ մեր հայրենակիցների ակնթարթային հարստանալու մոլուցքը:
Հայրենակիցնե´ր
Շրջափակումը մի օր կավարտվի:
Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը:
Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է:»