211652_close_icon

ՀՀ էկոմոնիկայի փոխնախարարը կմասնակցի հայ-ռուսական գործարար համաժողովին. նա մեկնում է Մոսկվա

views-count868 դիտում article-date 16:13 29-03-2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ապրիլի 3-5-ը կգործուղվի Մոսկվա:

Նարեկ Տերյանի հետ Մոսկվա կգործուղվի նաև էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը։

Նրանք Մոսկվայում կմասնակցեն հայ-ռուսական գործարար համաժողովին։

Տերյանն ու Եգանյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնեն վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։

Նմանատիպ նյութեր