211652_close_icon

Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

views-count943 դիտում article-date 15:39 29-03-2023
 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի հետ: Հայտնում է փոխվարչապետի գրասենյակը։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետն իր խոսքում բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը և կարևորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։

Զրուցակիցներն անդրադարձել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությանը, «Երևանի ավտոբուսներ» և Հայաստանի մարզերում տարվող դպրոցաշինական և դպրոցների վերազինման լայնամասշտաբ ծրագրերին:

Անդրեա Վիկտորինը շնորհավորել է փոխվարչապետին նշանակման առթիվ և անդրադարձել ԵՄ աջակցությամբ նախատեսվող  ծրագրերին, որոնք ուղղվելու են Հայաստանում տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը և այլն:

Նմանատիպ նյութեր