211652_close_icon

ՌԴ-ում ՀՀ դեսպանը Գալուզինի հետ քննարկել է միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագրերը

views-count1048 դիտում article-date 22:38 27-03-2023
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն այսօր քննարկել են Երևանում միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու ծրագրերը, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ–ն։

«Մարտի 27-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մ. Յու. Գալուզինն ընդունեց ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Վ. Հարությունյանին։

Քննարկվել են երկկողմ օրակարգի առանձին հարցեր, այդ թվում՝ Երևանում միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացման առաջիկա ծրագրերը»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր