1969 դիտում
22:17 26-03-2023
Սահմանամերձ Արտանիշում տեղադրվեց ՀՀ դրոշը
Մարտի 25-ին Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արտանիշ համայնքում տեղադրվեց հայկական դրոշը՝ «Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման «Սահմանք քաջաց դրոշն յուրյանց» նախաձեռնության շրջանակում։
Մինչ Եռագույնի վեր բարձրացումը, Տեր Մեսրոպ քահանան գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում իր օրհնության խոսքը հայտնեց հավաքվածներին և օրհնեց դրոշը, որը վեր խոյացավ ՀՀ օրհներգի ներքո։
Ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստներ Շուշան Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը, Հայ Լաո խումբը։
Այս գործողության նպատակը, ըստ «Վասն Հայրենյաց»-ի, ՀՀ անձեռնմխելի սահմանները պետական դրոշով խորհրդանշորեն ուրվագծելն է, հայորդիների մոտ եռագույնի հանդեպ հարգանքը ամրապնդելը, հրապարակային միջոցառումների միջոցով սահմանամերձ գյուղերի հանդեպ ուշադրություն գրավելը, ինչպես նաև Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչներին ազգօգուտ նպատակների շուրջ համախմբելը։
Նախատեսվում է 9 մարզի սահմանամերձ համայնքներում տեսանելի բարձունքների վրա տեղադրել ՀՀ դրոշը։ Մեկն արդեն տեղադրվել է Թուրքիային սահմանակից Անիպեմզա գյուղում։
ՀՀ դրոշը տեղադրվել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգից Ռոդրիգո եւ Սիլվինա Նահապետյանների հովանավորությամբ։

Նմանատիպ նյութեր
1382 դիտում
16:18 10-04-2022
Գյումրիում տեղադրվեց Արցախի Հանրապետության դրոշը
1176 դիտում
13:20 19-03-2019
Արտանիշում բացվել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
907 դիտում
20:05 23-12-2023
Արտանիշում բացվել է բռնցքամարտի մարզադպրոց, այն կրում է պատերազմում զոհված Նարեկ Շուշանյանի անունը
Այս բաժնից
457 դիտում
13:47 13-05-2024
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման աջակիցները Գեղարքունիքում ավտոերթ են անցկացնում