211652_close_icon
views-count112217 դիտում article-date 15:05 25-03-2023

Հերթական ողբերգական դեպքը՝ գնացքի մասնակցությամբ. Գեղարքունիքի մարզում գնացքը հարվածել է 45-ամյա տղամարդուն. վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք​ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Սեւան բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ Վարսեր գյուղում գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով տեղում մահացել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Սեւանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու ոստիկանության Սեւանի բաժնի պետի օպերատիվ գծող տեղակալ Կարեն Ավետիսյանը:

Ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անվտանգության ծառայության աշխատակիցները՝ ծառայության պետ Արամ Սահակյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկային ծառայության պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել եւ հերթապահություն են իրականացրել նույն գումարտակի պարեկները:

Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի Հրազդան-Սեւան ՊԿ 6-7- 80 կմ հատվածում՝ Վարսեր բնակավայրի վարչական տարածքում, ​ երկաթգծից 1 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դի:

Մինչ դեպքի վայրում քննիչները զննություն էին կատարում, ոստիկանության Սեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ​ ավագ օպեր-լիազոր Մհեր Հակոբյանի գլխավորությամբ, ​ պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Սամվել Վ.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 24-ին, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ժամը քանիսին է նշված հատվածով գնացքն անցել:

Օպերատիվ են գործել Սեւանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նաեւ տեղում բուժօգնություն ցուցաբերեցին մի քաղաքացու, ում ինքնազգացողությունը վատացել էր:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի փաստով էլ Սեւանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր