211652_close_icon
views-count1354 դիտում article-date 21:22 24-03-2023

Լկտի սուտ է․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ զինամթերքի վերաբերյալ հայտարարության մասին․ tert.am

Tert.am-ը գրում է․ «ՀՀ ներկայիս ղեկավարները կարող են առանց ամոթի նշույլի նայել դիմացինի աչքերի մեջ և ստել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե 2018-20 թվականներին ՀՀ-ն ավելի շատ զենք ու զինամթերք է գնել, քան նախորդ 10 տարիներին։

«Իհարկե լկտի սուտ է։ Եվ ընդհանրապես պետք է ասեմ, որ Հայաստանի ներկայիս կառավարիչների ամենաուժեղ կողմը ամոթ չունենալն է։ Նրակք կարող են առանց ամոթի նշույլի նայել դիմացինի աչքերի մեջ և ստել։ Այս առումով ավելացնելու որևէ բան չունեմ։ Իմ կարծիքով նրանք ընդամենը երկու հայտարարություն են արել, որոնցով ղեկավարվել են։ Առաջինն այն էր, որ ասացին՝ իրենք իրենց գժի տեղ կդնեն և Մադրիդյան սկզբունքները «վարի կտան» և այդ սկզբունքներով չեն առաջնորդվի։ Եվ երկրորդը՝ պատերազմի առաջին օրը նրանք հայտարարեցին, որ ինչ էլ լինի, իրենք իրենց պարտվող չեն համարելու։ Այս երկու հայտարարությունները տեսանք թե ինչ արհավիրքներ բերեցին մեր երկրին։ Ինչ վերաբերում է սպառազինություններին, ապա առանց շատ բան բացահայտելու ասեմ հետևյալը, որ իր նշած տարիներին մենք, երևի թե, մարտական պատրաստության վրա ավելի շատ զինամթերք ենք օգտագործել, քան իրենք ձեռք են բերել այդ երկու տարիների ընթացքում։ Ուզում եմ հիշեցնել նրանց, ովքեր կամ անտեղյակ են կամ հիշողության կորուստ են ունեն, որ այդ ժամանակաշրջանում մենք տարածաշրջանում միակն ունեինք Ս-300-ի դիվիզիոններ, մենք ունեինք արդեն մեծ հեռահարության հրթիռներ, մենք այդ ժամանակահատվածում ձեռք ենք բերել 100-ից ավելի ծանր զրահատեխնիկա, հարյուրավոր ժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցներ, տասնյակ հազարներով մեծ տրամաչափի զինամթերքներ, 100 միլիոնից ավելի միայն հրազենային զինամթերք։ էլ չեմ խոսում Իսկանդերի ու այլ հզոր զենքերի մասին։ Իսկ իրե՞նք ինչ են ձեռք բերել», - ասաց ՀՀ երրորդ նախագահը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր