1252 դիտում
15:59 24-03-2023
Պետդեպի ներկայացուցիչը պատասխանել է Արցախում խաղաղապահ գործողություններին Վաշինգտոնի մասնակցության հեռանկարների մասին հարցին
Միացյալ Նահանգները հավատարիմ է խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ Հարավային Կովկասի զարգացմանը: Այս մասին ադրբեջանական Turan գործակալության թղթակցին ասել է Պետքարտուղարության քաղաքական-ռազմական հարցերի բյուրոյի քարտուղար Ջեսիկա Լյուիսը՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Վաշինգտոնում անվտանգության հարցերի շուրջ ճեպազրույցում։
Պատասխանելով Արցախում խաղաղության վերականգնման գործում Վաշինգտոնի դերի մասին, նա վերահաստատել է ամերկյան կողմի դիրքորոշումն առ այն, որ «հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, և որ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է»։
Նա կրկնել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքերն այն մասին, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը հիմնախնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է»:
Տարածաշրջանում խաղաղապահ գործողություններին մասնակցելու Վաշինգտոնի շահագրգռվածության մասին հարցին պատասխանելիս Լյուիսը հիշեցրել է, որ իր բյուրոն զբաղվում է նման առաքելությունների համար խաղաղապահների նախապատրաստմամբ։
«Կարծում եմ, որ մենք պետք է ուշադիր քննարկենք դրա հնարավորությունը: Ակնհայտ է, որ այդ գործընթացն ընթանում է ՄԱԿ-ով, և ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից առ այն, թե ինչպես է ՄԱԿ-ը կառավարելու այդ գործընթացները ապագայում։ Բայց ես իսկապես կարծում եմ, որ մենք պետք է քննարկենք այս գործընթացին ոչ միայն Ռուսաստանի կողմից աջակցությունը։ Ռուսական տեխնիկան այժմ դժվարություններ ունի, օրինակ՝ պահեստամասեր ձեռք բերելու հարցում, և դա կարող է ազդել խաղաղապահների՝ իրենց խաղաղապահ աշխատանքն իրականացնելու ունակության վրա»,- ընդգծել է նա։

Նմանատիպ նյութեր
1296 դիտում
12:47 17-04-2015
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը կոչ է արել բոյկոտել մայիսի 9-ի մոսկովյան միջոցառումները
841 դիտում
19:33 12-09-2024
Պետդեպի ներկայացուցիչը ՏԿԵ փոխնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ՀՀ էներգետիկ համագործակցությունը
Այս բաժնից
697 դիտում
20:56 10-01-2025
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ
700 դիտում
20:30 10-01-2025
Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը
754 դիտում
19:15 10-01-2025
Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան Harry S. Truman ավիակրի վրա