211652_close_icon
views-count910 դիտում article-date 16:04 23-03-2023

Արցախում ապրող հայերը և ադրբեջանցիները երբեք ինտեգրված չեն եղել. ԱՀ պետնախարար

Այո, որոշակի ժամանակահատված Արցախում ապրող հայերը և ադրբեջանցիները ապրել են միասին, բայց նրանք երբեք ինտեգրված չեն եղել, որովհետև այս ամբողջ ժամանակահատվածում արցախիցների նկատմամբ Ադրբեջանի կողմից ազգային պատկանելիությամբ պայմանավորված և այդ հողի վրա տեղի են ունեցել բազմաթիվ հանցագործություններ՝ սկսած կյանքի և առողջության դեմ, սկսած սեփականության դեմ ուղղված հանցագործություններ: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից առջ քաշվող «ինտեգրացիայի» թեզին:

«Ադրբեջանի կողմից առաջ քաշվող այդ թեզը երբեք իրականություն չի եղել 20-րդ դարից սկսած: Հետևաբար, սա միջազգային հանրությանը մոլորեցնելու և իր ցանկություններն իրականություն դարձնելու կեղծ փաստարկներն ու պնդումներ են: Մեր խնդիրը պետք է լինի այս խնդրի ողջ բովանդակությունն ու էությունը միջազգային հանրությանը ներկայացնելը: Եթե ուզում ենք հաջողության ասնել, մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն այս ամբողջ պատկերը միջազգային հանրությանը ներկայացնելը: Մենք պետք է կարողանանք ճշմարտությունը լիարժեքորեն ներկայացնել, ուղիղ հաղորդակցվել միջազգային դերակատարների հետ»,- ասաց պետնախարարը:

Նմանատիպ նյութեր