Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի նիստում քննարկվել է հարկայնության հարցը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի օրակարգային հարցեր: Տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
Ուշադրության կենտրոնում է եղել «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմեր» շինարարական նորմերի պահանջներին բարձրահարկ շենքերի համապատասխանության հարցը:
Այդ համատեքստում դիտարկվել են սահմանված հարկայնությունը գերազանցող շրջանակակապային շենքերի կառուցման համար մշակված հատուկ տեխնիկական պայմանների նախնական տարբերակները: Թեմայի շուրջ ծավալվել է մասնագիտական քննարկում: