211652_close_icon
views-count823 դիտում article-date 19:57 22-03-2023

Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի և ավագ մասնագետի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն

Արդարադատության նախարարի հրամանով՝ իրականացվել է Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում ընդհանուր գործունեության ուսումնասիրություն, որի արդյունքներն արդարադատության նախարարի համապատասխան ցուցումով ուղարկվել է Ծառայություն՝ խախտման հատկանիշներ պարունակող արարքներն ու հանգամանքները քննարկելու և խախտումներ թույլ տված պրոբացիայի ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու համար:

Արդյունքում, Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի համապատասխան հրամաններով նշանակված ծառայողական քննություններից մեկի արդյունքներով որոշում է կայացվել Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի և ավագ մասնագետի նկատմամբ կիրառել կարգապահական պատասխանատվության միջոց՝ «նախազգուշացում»:

Մյուսը ծառայողական քննությունը դադարեցվել է՝ պրոբացիայի ծառայողի կողմից իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվելով պայմանավորված:

Նմանատիպ նյութեր