211652_close_icon
views-count697 դիտում article-date 17:28 22-03-2023

Մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը կմեկնարկի մարտի 27-ից

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է, որ  մաքսային հսկողության աշխատանքների պարզեցման, դյուրացման և դրա վրա ծախսվող աշխատաժամանակի նվազեցմանն ուղղված միջոցառումների շրջանակում, «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ ժամանակավոր պահպանման պահեստում 2023 թ. մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը: Տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 

Ծրագրի շրջանակում «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ ժամանակավոր պահպանման պահեստ առաքված  բեռների  բացթողնման համար անհրաժեշտ մաքսային բոլոր գործառնությունները՝ «փաստաթղթային հսկողություն և փաստացի զննում», կիրականացվեն անմիջականորեն «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ ժամանակավոր պահպանման պահեստի տարածքում՝ հատուկ այդ նպատակով կահավորված սպասարկման սրահում: 
    
Պիլոտային ծրագրի արդյունավետ իրականացման և տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով Կոմիտեն հորդորում է մաքսային գործառնությունների համար անհրաժեշտ վճարումները կատարել նախօրոք՝ նախքան տերմինալ այլցելելը՝ е-payments.am համակարգի միջոցով։

Նմանատիպ նյութեր