211652_close_icon
views-count4102 դիտում article-date 19:06 20-08-2024

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը կրթահամալիրում հետևել է ապագա քրեական ոստիկանների ուսումնական գործընթացին․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 20-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն այցելել է ՆԳՆ կրթահամալիր։ Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի և Կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի ուղեկցությամբ նա շրջել է Կրթահամալիրում, հետևել ապագա քրեական ոստիկանների դասընթացներին։

Արամ Հովհաննիսյանը զրուցել է դասախոսների և սովորողների հետ, թե՛ գործող ոստիկաններից և թե՛ քաղաքացիական անձանցից հետաքրքրվել ուսումնական գործընթացով։

Նա հորդորել է ապագա քրեական ոստիկաններին կատարելագործել մասնագիտական կարողությունները և ուսումնական գործընթացում ցուցաբերել առաջադիմություն, ինչը կարևոր նշանակություն կունենա համապատասխան պաշտոների նշանակելիս։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր