211652_close_icon

«Սթափության կոչ եմ անում». Ավինյանը՝ Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնյաների ձերբակալման մասին

views-count2443 դիտում article-date 14:22 21-03-2023
Երեւանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունները եւս մեկ անգամ գալիս են հիշեցնելու, որ պետական, համայնքային եւ, առհասարակ, հարկատուների հաշվին պաշտոն զբաղեցնելն ինչքան պատվաբեր է, կրկնակի էլ պատասխանատվության բաժին է ենթադրում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ եւ բազմակողմանի բացահայտում. սա է պահանջում Երեւանի եւ երեւանցու շահը: Միեւնույն ժամանակ սթափության կոչ եմ անում քաղաքապետարանի եւ համայնքային կազմակերպությունների անխտիր բոլոր աշխատակիցներին՝ հորդորելով իրենց ջանքերը ծառայեցնել բացառապես մայրաքաղաքին»,- նշել է Ավինյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 21-ին, ձերբակալվել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը ոււ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը:

Նմանատիպ նյութեր