211652_close_icon
views-count1429 դիտում article-date 10:00 20-03-2023

Եվրոպայի կանանց առաջնություն. Մարիամ Մկրտչյանը առաջատարների թվում է

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում անցկացվող Եվրոպայի կանանց առաջնության 2-րդ խաղափուլում հաղթել են Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
 
Մարիամ Մկրտչյանը 2 հնարավորից վաստակել է 2 միավոր:
Լիլիթ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով, իսկ Պոլինա Կոբակը և Սուսաննա Գաբոյանը պարտվել են:
 
Հիշեցնենք, որ Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնությունը մեկնարկել է մարտի 18-ին և ավարտվելու է մարտի 30-ին։ Առաջնությանը մասնակցում են 30 երկրի 140 շախմատիստ։
 
Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը (2431), Լիլիթ Մկրտչյանը (2379), Աննա Սարգսյանը (2371), Մարիամ Մկրտչյանը (2343), Սուսաննա Գաբոյանը (2160) և Պոլինա Կոբակը (1815):

Նմանատիպ նյութեր