211652_close_icon

Ռուբիկ Մխիթարյանը առաջադրվել է ԲԴԽ դատավորի թեկնածու

views-count1177 դիտում article-date 13:03 18-03-2023
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է: Այս մասին տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Մխիթարյանը:

Նշենք, որ դատավոր երկու անդամի` Անի Մխիթարյանի եւ Սերգեյ Չիչոյանի լիազորությունները առաջիկայում լրանում են եւ ԲԴԽ-ում երկու դատավոր անդամ թափուր տեղ է մնալու:

Հիշեցնենք, որ Ռուբիկ Մխիթարյանն այն դատավորն է, որը կալանավորելու որոշում էր կայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Նմանատիպ նյութեր