211652_close_icon
views-count1261 դիտում article-date 21:37 17-03-2023

Վահան Քերոբյանն ընդունել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովի գլխավորած պատվիրակությանը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 17-ին ընդունել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման և գործարար նոր կապերի ստեղծման հեռանկարները տնտեսության տարբեր ճյուղերում։ Կողմերը ներկայացրել են Հայաստանում և Եկատերինբուրգում առկա ներդրումային հնարավորությունները, անդրադարձել այն ուղղություններին, որոնցում հնարավոր է ծավալել ակտիվ փոխգործակցություն, մասնավորապես՝ արդյունաբերության, շինարարության և այլ ոլորտներում։

Տնտեսական և գործարար կապերն ամրապնդելու նպատակով առաջարկվել է դիտարկել Երևանում և Եկատերինբուրգում առաջիկայում նախատեսվող ցուցահանդեսներին երկու կողմերի մասնակցությունը։ Այս համատեքստում Ալեքսեյ Օրլովը հրավիրել է հայկական կողմին մասնակցել այս տարվա հուլիսին Եկատերինբուրգում անցկացվող Իննոպրոմ միջազգային ցուցահանդեսին։
 

Նմանատիպ նյութեր