1405 դիտում
17:37 17-03-2023
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց։ Այս մասին նա քիչ առաջ հայտարարեց քաղաքապետարանի արտահերթ գործավարական նիստում՝ միաժամանակ նշելով, որ շարունակելու է աշխատել իր քաղաքական թիմի՝ ՔՊ-ի հետ։
Նա նշեց, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, եւ հույս հայտնեց, որ նա կընտրվի։
Հրաչյա Սարգսյանը նշեց, որ իր կարծիքով չորսուկես տարվա ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ծրագրերի մեծ մասը իրականացրել են։
«Իհարկե, տարբեր խոչընդոտներ են ի հայտ եկել իրականացման փուլում, բայց ակնհայտ է, որ կան փոփոխություններ եւ այդ փոփոխությունները օր օրի ավելի տեսանելի են լինելու։ Սկսած տրանսպորտի, կանաչապատման, սոցիալական, իրավական, քաղաքաշինական ոլորտներում։ Այո, կան բացթողումներ, բայց ես ուրախ եմ նրանով, որ եթե համեմատում ենք 2018 թվականից հետո, ապա արդեն քաղաքացիների ակնկալիքները քաղաքային իշխանություններից այլ հարցադրումների ներքո են արվում, ինչը գոհացուցիչ է»- ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ այսօր՝ ժամը 17։00-ին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրավերով՝ Երևանի քաղաքապետարան են ժամանելու վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի վարչությունների ու բաժինների պետերը, որտեղ քաղաքապետ Հ․ Սարգսյանը ներկայացնելու է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքները։ Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենից հետո քաղաքապետ Հ․ Սարգսյանը հրաժարական է ներկայացնելու։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր
2847 դիտում
14:08 11-07-2020
Ո՞ւր է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը. ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտե
19442 դիտում
01:59 18-06-2018
Հրաժարական տվեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը
Այս բաժնից
610 դիտում
20:28 21-11-2024
Միրզոյանն ու Արաղչին անդրադարձել են ընդլայնված երկկողմ օրակարգային թեմաների
1513 դիտում
20:15 21-11-2024
Արարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի