211652_close_icon
views-count1039 դիտում article-date 16:15 16-03-2023

Կառավարությունը ՏԿԵ նախարարությանը հատկացրեց 2 մլրդ 865 մլն դրամ ճանապարհների կառուցման ծրագրերի համար

Կառավարությունն այսօրվա նիստում ՏԿԵ նախարարությանը հատկացրեց 2 մլրդ 865 մլն դրամ մի շարք շինարարական նախագծեր սկսելու և շարունակելու համար:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ նախագիծը երկու մասից է բաղկացած. «Նախ, ունենք 5 օբյեկտ, որոնք ավարտվել են նախորդ տարի, և, որպես կանոն, մենք այդ ընդհանուր գումարի 5 տոկոսը պահում ենք: Հանձնաժողովը վերջնական ստուգումներն իրականացնում է, օբյեկտը վերցնում ենք շահագործման, նոր 5 տոկոսը վճարում ենք: 5 օբյեկտի համար 5 տոկոսները վճարելու նպատակով ընդհանուր 210 մլն դրամ այս նախագծով կվճարենք:

Մյուսները 6 օբյեկտներ են, որոնցից 2-ը նախորդ տարի սկսել ենք, բայց ինչ-ինչ պատճառներով չկարողացանք ավարտել: Հիմա կշարունակենք, այս տարի կավարտենք, և այդ երկու օբյեկտի համար գումար ենք տրամադրում, ընդ որում՝ չկատարած մասի համար ենք տրամադրում: Եվ ընկերությունների համար կիրառվելու են նաև տույժեր, քանի որ 2022 թվականին պետք է ավարտեին և չեն ավարտել:

Ընդհանուր 2 մլրդ 865 մլնից 2 մլրդ 813 մլն-ը շինարարության կամ 5 տոկոսները վճարելու համար է: 23 մլն-ը՝ տեխնիկական հսկողության, և 29 մլն-ը՝ հեղինակային հսկողության համար»,- ասաց Գնել Սանոսյանը:

Ավանդույթի համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե որ ճանապարհների որ հատվածների մասին է խոսքը:

Նմանատիպ նյութեր