211652_close_icon
views-count1717 դիտում article-date 12:43 17-06-2021

Կառավարությունը 182 մլն դրամ հատկացրեց ԿԳՄՍ նախարարությանը՝ ուսուցիչների ատեստավորման համար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 182 մլն դրամ հատկացնել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում նոր միջոցառման համար: 

Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ասաց, որ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լուծարման հետեւանքով նախորդ երկու տարիներին հանրակրթական ուսումնական հաստատություններում չի իրականացվել ուսուցիչների ատեստավորում: Արդյունքում ուսուցիչները հնարավորություն չեն ունեցել տարակարգ ստանալ, իսկ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ուսուցիչների առնվազն մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման:

«Ակնկալվում է, որ առաջիկա երկու տարիներին կատեստավորվեն ոչ միայն այդ տարեթվերին ատեստավորման ենթակա ուսուցիչները, շուրջ 7400 ուսուցիչ, այլև նախընթաց երկու տարիներից գործընթացին չմասնակցած ուսուցիչները, ինչը զգալի մեծացնում է ատեստավորվողների թիվը՝ յուրաքանչյուր տարի կրկնապատկելով»,- ներկայացրեց Դումանյանը:

Նմանատիպ նյութեր