211652_close_icon
views-count1555 դիտում article-date 12:43 08-12-2022

Կառավարությունը 16 բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրեց եւս 1 մլրդ 272 մլն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում եւ սուբվենցիոն ծրագրերի կատարման համար գումար հատկացրեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այս որոշումն առնչվում է 8 մարզի 16 բնակավայրերի, առաջարկում են 1 մլրդ 272 մլն դրամ վճարել 25 սուբվենցիոն ծրարգրեի համաֆինանսավորման համար:

Նա մանրամասնեց, որ Արագածոտնի մարզի երկու ծրագրին կհատկացվի 72 մլն դրամ, Արարատի մարզում 126 մլն դրամով կիրականացվի մեկ ծրագիր, Արմավիրի մարզում 4 ծրագիր  կիրականացվի՝ 66 մլն դրամով, Գեղարքունիքում 95 մլն դրամով կիրականացվի 3 ծրագիր, 737 մլն դրամ կհատկացվի Կոտայքի մարզի 10 ծրագրի համար , Շիրակում և Սյունիքում կիրականացվեն մեկական ծրագրեր, համապատասխանաբար՝ 32 մլն և 38 մլն դրամով և Վայոց Ձորին 3 ծրագիր իրականացնելու համար պետությունը բյուջեից կհամաֆինանսավորի 103 մլն դրամով:

Սանոսյանը ասաց, որ կառավարության մասնաբաժինը համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերում կլինի 14.5 մլրդ դրամ, իսկ համայնքներինը՝ մոտ 13 մլդ դրամ և հավաստիացրեց, որ ավարտվում են տարվա ծրագրերի իրականացումը, այդ պատճառով էլ ամեն շաբաթ շինարարներին վճարելու կարիք է առաջանում:

Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն թվարկեց բոլոր ծրագրերը՝ իրենց աշխարհագրական տեղաբաշխմամբ:

Նմանատիպ նյութեր