1114 դիտում
15:22 16-03-2023
Մինչև 2030 թվականը գյուղական բոլոր բնակավայրերում կլինեն գործող որակյալ դպրոցական և նախադպրոցական ծառայություններ․ ԿԳՄՍ նախարար
Կառավարության այսօրվա նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի իրականացման գործողությունների պլանը։
«Գործողությունների պլանով նախատեսված է, որ Կապան խոշորացված համայնքի օրինակով գյուղական բնակավայրերում կունենանք գործող որակյալ դպրոցական և նախադպրոցական ծառայություններ ունեցող կրթահամալիրներ, որոնց թիվը 2030 թվականին նախատեսվում է հասցնել 156-ի։
Բոլոր խոշորացված համայնքներում նախատեսում ենք ապահովել 0-2 տարեկան երեխաների համար մսուրի ծառայությունները, որը նաև էական ազդեցություն կունենա աշխատող մայրերի հոգսը թեթևացնելու համար»,- ասաց Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ 2030 թվականին պլանավորում են, որ Հայաստանի բոլոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները հնարավորություն ունենան օգտվելու դպրոցական սննդի ծրագրից։
«Հիշեցնեմ, որ այս տարվա հունվարից բոլոր մարզերի 1-ից 4-րդ դասարանի 104 հազար երեխա օգտվում են դպրոցական սննդի ծրագրից՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Եվ այստեղ խնդիր ունենք Երևանում ևս հասանելի դարձնել այդ հնարավորությունը»,- եզրափակեց Անդրեասյանը։

Նմանատիպ նյութեր
6175 դիտում
20:48 27-03-2016
Ապագայի մեքենաներ, որոնք կստեղծվեն մինչև 2030 թվականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4165 դիտում
14:00 22-02-2017
Մինչև 2030 թվականը աշխարհում կյանքի միջին տևողության շեմը կհատի 90 տարին
Այս բաժնից
355 դիտում
15:18 02-05-2024
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
496 դիտում
14:59 02-05-2024
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին
352 դիտում
14:51 02-05-2024
Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ