1045 դիտում
18:29 15-03-2023
Ազդարարվել է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկին:
Մամուլի ասուլիսին մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Ռոզենկրանցը, Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն, ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Նունե Զաստուխովան։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ողջունել է ներկաներին՝ նշելով, որ մեծ պատիվ է ներկայացնել ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը ֆրանկոֆոնիայի անդամ երկրում: Դեսպանն ընդգծել է, որ այս տարի ֆրանկոֆոնիայի օրերը նվիրված են մշակութային բազմազանությանը, ֆրանկոֆոն մշակույթների տարբեր արժեքներին: Նա նշել է, որ Հայաստանում գործում է ֆրանսիական մշակույթի և կրթական ցանց, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որն ունի մոտ 2000 ուսանող, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը, որն ունի շուրջ 300 աշակերտ և նորաբաց Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը: Այս հաստատությունը կունենա կրթական և մշակութային բաղադրիչներ. երեխաների, պատանիների, չափահասների համար կդասավանդվի ֆրանսերեն, հնարավորություն կընձեռվի նաև քննություններ հանձնելու միջազգային վկայագրերի համար: Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը կհամագործակցի նաև հայաստանյան մշակութային կազմակերպությունների հետ. այս հարթակում կանցկացվեն բազմաժանր մշակութային ծրագրեր:
Դեսպանի տեղեկացմամբ՝ ֆրանկոֆոնիայի տոնն ամբողջ աշխարհում միավորում է ավելի քան 500 միջոցառում, որոնցից մի մասը կանցկացվի Հայաստանում:
«2023 թվականին դեսպանությունը ներկայացնում է ֆրանսերենին և ֆրանսիական մշակույթին նվիրված շուրջ 20 միջոցառում՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Ծրագիրը բազմաժանր է. կինո, երաժշտություն, թատրոն, բանավեճ, ժամանակակից արվեստ, ֆրանսերենի իմացության մրցույթ: Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը Հայաստանում միշտ եղել է շատ սպասված և յուրահատուկ, որի շրջանակում իրականացվող միջոցառումներն առավել կխթանեն ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների տարածումը»,- ասել է դեսպանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի շրջանակում:
Նրա տեղեկացմամբ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը համախմբում է 320 միլիոն ֆրանսախոսների, հնարավորություն է ընձեռում տոնելու համերաշխությունն ու միասին ապրելու ցանկությունը՝ ներկայացնելով նաև Ֆրանկոֆոնիայի արժեքները։
«Մեծ կարևորություն է տրվում ֆրանկոֆոնիայի օրերին, որոնք տարեցտարի առավել ընդգրկուն են դառնում՝ ներգրավելով ավելի շատ մասնակիցներ: Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ այս տարի Հայաստանի մշակութային և կրթական հաստատություններում կազմակերպվելու են ֆրանկոֆոնիային նվիրված բազմաբովանդակ միջոցառումներ: Հայաստանի բոլոր մարզերը ներգրավված են այս կարևոր նախաձեռնությունում: Վստահ եմ, որ Հայաստանի բոլոր կրթամշակութային կառույցներում կազմակերպվող միջոցառումները նպաստելու են ֆրանսերենի, ֆրանկոֆոն մշակույթի ու արժեքների տարածմանը»,- ասել է նա։
2023 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա բացման կապակցությամբ մարտի 20-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որի ընթացքում կհնչեն ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտորներ Քամիլ Սեն-Սանսի, Կլոդ Դեբյուսիի և Մորիս Ռավելի ստեղծագործությունները: Մարտի 31-ին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում կազմակերպվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված մեծ միջոցառում՝ հայորդաց տան երգչախմբի և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:
«Այսօրվա միջոցառումն իրապես խորհրդանշական է և ֆրանկոֆոն երկրների միջև բարեկամության ամրապնդման ապացույց: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ, ինչպես նաև հիմք կհանդիսանա նոր նախաձեռնություններ իրականացնելու համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և շնորհավորել բոլորին «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկի կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր
1594 դիտում
21:13 11-09-2023
Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը
8992 դիտում
17:51 01-01-2017
Համերգային ծրագրով ու շքեղ հրավառությամբ ազդարարվել է 2017 թվականի մեկնարկը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3462 դիտում
19:25 01-09-2018
ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում հանդիսավորությամբ ազդարարվել է նոր ուստարվա մեկնարկը. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
748 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
976 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
754 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու