211652_close_icon
views-count3195 դիտում article-date 19:25 01-09-2018

ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում հանդիսավորությամբ ազդարարվել է նոր ուստարվա մեկնարկը. ՖՈՏՈՇԱՐՔ

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և ՀՀ ՊՆ Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարաններում հանդիսավոր միտինգներով և զինվորական կարգով ազդարարվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում սեպտեմբերի 1-ին կայացել է կրթօջախի կուրսանտների, ինչպես նաև տեխնոլոգիական վաշտի ժամկետային զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը: Նրանց ողջունել և շնորհավորել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչները և կրթահամալիրի սպաները, հորդորել ամենայն պատասխանատվությամբ վերաբերել զինվորական մասնագիտությանը՝ ջանք ու եռանդ չխնայելով ռազմական գործի առանձնահատկությունները տիրապետելու և մրցունակ մասնագետներ դառնալու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր