211652_close_icon
views-count8809 դիտում article-date 15:57 15-03-2023

Հասանելի է ABB Mobile հավելվածի թարմացված տարբերակը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ առանցքային նպատակներից է թվային ծառայությունների և հարթակների ստեղծումն ու զարգացումը, որի շրջանակում Բանկը գործարկել է ABB Mobile հավելվածի թարմացված, ավելի ժամանակակից ու հաճախորդամետ տարբերակը:

Նոր ինտերֆեյսով, բարելավված ֆունկցիոնալ հնարավորություններով և ժամանակակից լուծումներով համալրված մոբայլ հավելվածը հարմարեցված է ավելի արագ, մի քանի հպումով գործարքներ կատարելու համար: Այն ունի ինտուիտիվ հարմար ինտերֆեյս, իսկ գլխավոր էջն ստացել է ավելի պարզ և օգտագործման տեսանկյունից կանխատեսելի կառուցվածք:

Այս պահին ABB Mobile հավելվածի ֆունկցիոնալ հնարավորությունն ապահովում է հաճախ կատարվող գործարքների 90%-ը, իսկ ապագայում նախատեսվում են նոր ծառայությունների համալրման փուլային ակտիվ թողարկումներ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես փորձում է բարձրացնել հեռավար սպասարկման որակը` հնարավորություն ստեղծելով հաճախորդների համար կառավարել իրենց ֆինանսները ցանկացած վայրում, ցանկացած պահի՝ առանց Բանկ այցելելու:

Ներբեռնե´ք ABB Mobile հավելվածի թարմացված տարբերակը iOS և Android հարթակներում:  

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Նմանատիպ նյութեր