1282 դիտում
10:03 02-03-2023
Անհրաժեշտ է գտնել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու դիվանագիտական կամ քաղաքական ուղիներ, որպեսզի վերջինս հարգի այս վճիռը․ Շեյլա Փայլան․ «Ամերիկայի ձայն»
ՄԱԿ-ի իրավական խորհրդատու, մարդու իրավունքների գծով փաստաբան Շեյլա Փայլանն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը կայացրել է իր որոշումը, և այժմ անհրաժեշտ է ժամանակ տրամադրել, որպեսզի Ադրբեջանը իրականացնի այն: Հասկանում եմ հայկական կողմի ահազանգները հրատապության մասին, քանի որ գործ ունենք ընթացող հումանիտար ճգնաժամի հետ, նշում է իրավագետը՝ընդգծելով, սակայն՝ վճռի իրականացման համար դեռ քիչ ժամանակ է անցել, և միջազգային համակարգն այս պահին անում է իր գործը՝ արձակելով այս վճիռը:
«Անհրաժեշտ է գտնել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու դիվանագիտական կամ քաղաքական ուղիներ, որպեսզի վերջինս հարգի այս վճիռը: Իրավական հետևանքները չեն կարող լինել այս պահին, քանի որ դեռ վաղ է խոսել դրանց մասին»,- պնդում է Փայլանը:
Նրա խոսքով Հաագայի դատարանը պաշտպանում է միջազգային այն կաննոները, որոնցով առաջնորդվում են բոլոր պետությունները, ուստի դատարանի որոշումները պարտադիր են բոլորի համար, հակառակ դեպքում.
«Երկիրը դառնում է վտարանդի, և դա այնքան էլ հաճելի բան չէ: Վստահեցնում եմ՝ Ադրբեջանը չի ցանկանում ստանձնել այդ դերը: Ոչ մի երկիր չի ցանկանում իրեն վտարանդի զգալ, ինչպես օրինակ Հյուսիսային Կորեան»,- ասում է Փայլանը:
Փայլանի խոսքով, սակայն, այս վճռի կապակցությամբ Ադրբեջանից հնչող հռետորաբանությունը հուշում է այն մասին, որ Բաքուն մտադիր չէ իրականացնել այն, որն, ըստ նրա, մտահոգիչ է:
«Պատկերացնենք, որ Ադրբեջանն իսկապես երկարաժամկետում չի կատարում այդ որոշումը։ Ի վերջո, մինչև գործի ավարտը, երբ դատարանը կքննարկի գործի ընդհանուր ընթացքը, քանի որ մենք այժմ միջանկյալ փուլում ենք, դատարանը կարող է քայլերի դիմել՝ փոխհատուցում սահմանելով այս վճիռը չկատարելու համար, սակայն դա կարող է լինել մի քանի տարի անց: Այս պահին դատարանն այլ բան չի կարող անել, քան արվել է»,- նշում է նա
Ըստ Փայլանի՝ վճռի իրականացման ձգձգումը խնդիրը կարող է տեղափոխել քաղաքական հարթություն, օրինակ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Այստեղ դիմելու ֆորմալ մեխանիզմ գոյություն չունի, նշել է նա:
«Հայաստանը կամ որևէ այլ երկիր կարող է հարցը բերել Անվտանգության խորհուրդ՝ այն քննարկելու համար, որից հետո Խորհուրդը կարող է դիմել տարբեր միջոցների: Դրանցից են ավելի մեղմ քայլերը՝ հայտարարության, բանաձևի ընդունումը կամ ավելի կոշտ միջոցները՝ ռազմական միջամտությունը, որը չափազանց ծայրահեղ քայլ է: Այս համատեքստում չեմ տեսնում նման զարգացման հեռանկար: Մեկ այլ տարբերակ է նաև պատժամիջոցները»,- ասում է Փայլանը:
Շեյլա Փայլանի պնդմամբ՝ Անվտանգության խորհուրդը ինքն է որոշումներ կայացնում ինչպիսի քայլերի պետք է դիմել այս կամ այն դեպքում: Եթե նրանք ցանկանում են ստիպել որևէ մեկին փոխել վարքագիծը, ապա մեծ հաշվով ազատ են գործելու իրենց ցանկությամբ, ընդգծում է իրավագետը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1483 դիտում
15:53 13-03-2023
ԵԽ-ն արդեն իսկ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի կատարվի Հաագայի դատարանի վճիռը. Մինասյան
929 դիտում
21:13 16-12-2022
Երբեք չենք լինելու ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու կամ նրա հեղինակությանը վնաս հասցնելու գործիք. Արցախի նախագահ
Այս բաժնից
739 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
829 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
649 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել