889 դիտում
14:37 01-04-2024
Ադրբեջանը ճնշում է գործադրում Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք հրաժարվեն միջպետական հայցերից․ Սահակյան
Ադրբեջանը ճնշում է գործադրում Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք հրաժարվեն միջպետական հայցերից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
«Այն մոտեցումն էլ, որ Ադրբեջանն էլ հավասար հիմունքներով կհրաժարվի Հայաստանի դեմ հայցերից, ամենեւին էլ տեղին փաստարկ չէ, որովհետեւ մենք չունենք սիմետրիկ վիճակ։ Եթե լիներ երկկողմանի ագրեսիա, երկկողմանի հանցագործություններ լինեին կամ զավթումներ լինեին, երկկողմանի էթնիկ զտումներ լինեին, եւ երկու կողմերն էլ իրավիճակի նկատմամբ հավասար մոտեցում ցուցաբերեին, միգուցե սա ընդունելի լիներ։ Սակայն մենք ոչ հավասար իրավիճակում ուզում ենք ունենալ հավասար լուծումներ, ինչն անխուսափելիորեն ծնելու է անարդարություն»,- նշեց Սահակյանը։
Նրա խոսքով՝ օրինակ՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանում կողմ չեն կարող լինել անհատները, պետությունները պետք է լինեն կողմեր, ինչն էլ էական ազդեցություն կունենա իրավական գործընթացների վրա․ «Օրինակ՝ ռասիստական խտրականության ձեւերի խնդիրներ անհատները կամ տուժողները չեն կարող ներկայացնել ՄԱԿ-ի դատարան։ Եվ ՄԱԿ-ի դատարանի կողմից ընդունված ակտերը ոչ միայն ունեն իրավական պարտադրականություն, այլ կարող են գգեներացնել լուրջ քաղաքական ճնշում»։
Սահակյանն ընդգծեց, որ թերեւս իրավական գործողությունների հնարավորություն կա ՄԻԵԴ-ում, որտեղ եւ՛ միջպետական, եւ՛ անհատական գանգատների հնարավորություն կա․ «Այս պայմաններում էլ կարծում ենք, որ վնասներն էական են լինելու, ուստի պետք է ձեռնպահ մնալ այդպիսի գործողություններից»։

Նմանատիպ նյութեր
1483 դիտում
15:53 13-03-2023
ԵԽ-ն արդեն իսկ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի կատարվի Հաագայի դատարանի վճիռը. Մինասյան
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը