51414 դիտում
13:49 13-03-2023
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ Գյումրիում 34-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ․ կա 4 վիրավոր․ օպերատիվ են գործել բժիշկներն ու Շիրակի մարզի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մարմաշեն խճուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 34-ամյա Արմեն Ս․-ի վարած Daihatsu մակնիշի և 40-ամյա Գագիկ Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Ս․-ն, Շիրակի մարզի բնակիչներ՝ 55-ամյա Ալինա Պ․-ն, 77-ամյա Նվարդ Պ․-ն և 20-ամյա Անահիտ Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրու» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղաս Խաչատրյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Պետրոսյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ը մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
28439 դիտում
22:56 22-05-2021
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ