211652_close_icon

Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի գործով ձերբակալված «Մեդլայն Կլինիկ»-ի տնօրենը կալանավորվել է․ tert.am

views-count1573 դիտում article-date 12:14 11-03-2023
Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի գործով ձերբակալված «Մեդլայն Կլինիկ» ֊ի տնօրեն Բ. Շ.֊ն (Բաբկեն Շահումյան-խմբ.) կալանավորվել է։

Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշենք, որ նախաքննությամբ պարզվել էր, որ «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է նույն ընկերության բժիշկների կողմից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը և իրացնելը, ինչպես նաև նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր