34497 դիտում
13:30 11-03-2023
Ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Mercedes-ները․ վարորդները, որոնցից մեկը պայմանագրային զինծառայող է, տեղափոխվել են հիվանդանոց. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթապ բնակավայրի կամրջի հարևանությամբ բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 24-ամյա Գարիկ Հ.-ի վարած Mercedes մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Սուրեն Բ.-ի վարած Mercedes GL մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդներից Գարիկ Հ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես պայմանագրային զինծառայող։
Լուսանկարները` Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+