211652_close_icon
views-count94031 դիտում article-date 09:48 13-03-2019

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու «01»-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր, օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի բնակիչ՝ 57-ամյա Մանվել Պետրոսյանի վարած ВАЗ 2101 մակնիշի առանց համարանիշի և Սիսիան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արթուր Դովլաթյանի վարած Mercedes մակնիշի 34 RA 875 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 01-ի վարորդը տեղում մահացել է, իսկ Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Վահան Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արարատի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, իսկ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին հերթափոխը՝ հերթափոխի պետ Արթուր Գասպարյանի գլխավորությամբ։ Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջներ Գոռ Մանուկյանը, Արամ Սարգսյանն ու Գագիկ Նուրիջանյանը՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ֆոտոլրագրողը հայտնում է , որ բախման արդյունքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում, իսկ «01»-ի վրայից գազաբալոնը պոկվել և շպրտվել է, «01»-ն էլ վերածվել է մետաղե ջարդոնի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Ա. Դովլաթյանն աշխատում է արտակարգ րավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատում, իսկ վիրավոր Վ. Ավետիսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես մարտկոցի հրամանատար։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր