211652_close_icon
views-count556 դիտում article-date 19:00 10-03-2023

Արցախի Հանրապետության խորհրդարանի ապրիլի 14-ի հայտարարությունը շարունակում է մնալ որպես Արցախի պաշտոնական դիրքորոշում

Մարտի 10-ին Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ, տեղեկացնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։



Հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում շրջափակման հետևանքով ստեղծված խնդիրները և դրանց մեղմման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել ներկա ճգնաժամային պայմաններում գյուղատնտեսական  աշխատանքների կազմակերպման ընթացքին և ոլորտում առկա խնդիրներին:

Խմբակցությունների ղեկավարները հարցեր են ուղղել Գուրգեն Ներսիսյանին՝ մարտի 7-ին news.am-ին տված հարցազրույցում արտահայտած որոշ մտքերի կապակցությամբ: Պետնախարարը նշել է, որ իր աշխատակազմի միջոցով արդեն պարզաբանումներ է տվել և որպես հիմք պետք է ընդունել դրանք:

Երկուստեք համոզմունք են հայտնել, որ Արցախի Հանրապետության ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությունը շարունակում է մնալ որպես Արցախի պաշտոնական դիրքորոշում:

Նմանատիպ նյութեր