Բաքուն կրկին կողմնակալության մեջ է մեղադրում Փարիզին
Բաքուն քննադատում է Փարիզին՝ Արցախում ոստիկանական մեքենայի վրա զինված հարձակման փաստն արձանագրող հայտարարության համար: Գրում է «Ազատությունը»։
Մարտի 5-ին Արցախում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին արձագանքելով՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հստակ մատնանշել էր, որ ոստիկանական ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական կողմից։
Ադրբեջանի արտգործնախարարությունը հատուկ հայտարարությամբ պնդում է՝ «պաշտոնական Փարիզը շարունակում է կանխակալ և չհիմնավորված դիրքորոշում ցուցաբերել»:
«Ադրբեջանի տարածքում սադրանքի նման արդարացումն անընդունելի է»,- նաև հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ հավելելով, թե Բաքուն «լի է վճռականությամբ՝ հայկական կողմի շարունակական սադրանքները կանխելու համար ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը»։