«Վիլյառեալի» նախագահը ակնարկել է մրցավարների կողմնակալության մասին` «Ռեալի» օգտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Վիլյառեալի» նախագահ Ֆերնանդո Ռոիգը Իսպանիայի առաջնությունում «Ռեալից» կրած պարտությունից հետո (2:3) իր դժգոհությունն է հայտնել մրցավարների աշխատանքից:
«Մրցավար Մանսանոն և նրա օգնականները մարզադաշտը լքեցին «Ռելի» պայուսակներով: Կարծում եմ, դա ճիշտ չէ:
Իմաստ չունի խոսել «Ռեալի» հաղթանակից մասին 11 մետրանոց հարվածից հետո, որը չկար: Բոլորն էլ հաստատում են, որ դա գնդակի անդրադարձ է եղել, իսկ անդրադարձը 11 մետրանոց չէ», ասել է Ռոիգը: