Լոնդոնը Բեռլինին և Փարիզին մեղադրել է Brexit-ը «արգելակելու» մեջ
Մեծ Բրիտանիայի՝ Brexit-ի հարցերով նախարար Դևիդ Դևիսը Գերմանիայի և Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է Եվրոպական միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու շուրջ բնակցություններին խոչընդոտելու մեջ, գրում է The Guardian-ը։
Հանդես գալով Բեռլինում կայացած տնտեսական համաժողովին՝ նա կոչ է արել, որպեսզի Եվրոպայի ամենաուժեղ 2 պետությունները անհապաղ շարունակեն բանակցությունները։
Նշենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարաել էր, որ մտադիր է Brexit-ից հետո դառնալ Եվրամիությանը ամենամոտ պետությունը։