211652_close_icon
views-count1255 դիտում article-date 14:05 07-03-2023

Քըլըչդարօղլուն քրդերի ձայների հաշվին կարող է հաղթել Թուրքիայի ընտրություններում

Թուրքիայում նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակը չի բացառվում քրդամետ   Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության (HDP) կողմնակիցների ձայներն ստանալու հնարավորության շնորհիվ, ria.ru-ն ասել է թուրք քաղաքագետ, ՌԴ-ում Թուրքիայի առեւտրի նախկին ներկայացուցիչ Այդըն Սեզերը։

HDP-ի համանախագահ Միթհաթ Սանջարն ավելի վաղ հայտարարել էր, որ չի բացառում, որ կհրաժարվի իր կուսակցությունից թեկնածու առաջադրվելուց եւ կաջակցի Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քըլըչդարօղլուին կոնսենսուսի պարագայում։ Ընդ որում՝ ընտրություններին HDP-ի մասնակցությունը հարցական է դատավարության պատճառով, որի արդյունքներով կուսակցության գործունեությունը կարող է արգելվել։

Փորձագետի կարծիքով՝ Քըլըչդարօղլուն «հաղթող է դուրս եկել» վեց ընդդիմադիր կուսակցությունների ճգնաժամից, ընդ որում՝ դա ազդել է նաեւ արատքին լսարանի վրա։ Վեց կուսակցությունների դաշինքը քիչ էր մնում քայքայվեր դրանցից հինգի եւ «Լավ կուսակցության» միջեւ վեճերի պատճառով, որը պահանջում է դիտարկել Քըլըչդարօղլուից բացի այլ թեկնածուների առաջադրման հնարավորությունը, բայց երկուշաբթի, այնուամենայնիվ, միասնական թեկնածու է առաջադրվել՝ CHP-ի ղեկավարը։

«Բացի այդ, այժմ նրա համար ավելի հեշտ կլինի ստանալ քրդերի ձայները, քանի որ սպասվում է, որ «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեներն արդեն չի առարկի  HDP-ի հետ շփումների դեմ»,- ասել է Սեզերը։

Քաղաքագետի խոսքով՝ Քըլըչդարօղլուի հաղթանակի շանսերն այժմ կարելի է գնահատել 51 տոկոս։ Նա նշել է, որ ընտրությունների օրվա մոտենալուն զուգահեռ՝ քաղաքական խմբակայնությունը կուժեղանա, իսկ իշխանությունների իմիջի վրա ազդել է ավերիչ երկրաշարժերի հետ կապված իրավիճակը։

Վեց կուսակցությունների ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքը» Քըլըչդարօղլուին երկուշաբթի, դաշինքի հանդիպման արդյունքների հիման վրա, հայտարարել է միասնական թեկնածու։ Հինգ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, որոնք մտնում են «Ժողովրդական դաշինքի» մեջ, ինչպես նաեւ Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերը կդառնան փոխնախագահներ, եթե Քըլըչդարօղլուն հաղթի, նախատեսվում է անցում կառավարման ուժեղացված խորհրդարանական ձեւին, վկայում է դաշինքի ճանապարհային քարտեզը։

Նմանատիպ նյութեր