211652_close_icon
views-count65738 դիտում article-date 11:10 05-03-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում. պարեկները փրկել են 16-ամյա աղջկա կյանքը, ով 14-րդ հարկի պատուհանից սպառնում էր ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բարձրահարկ շենքերից մեկի 14-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից քաղաքացին սպառնում է ցած նետվելով ինքնասպանություն գործել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը ՀՀ Ներքին Գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ   Կարեն Գալստյանը, կրտսեր պարեկներ Գոռ Ադամյանը և Արմինե Վարդանյանը կարողացել են ինքնասպանության փորձ կատարող քաղաքացու հետ ճիշտ բանակցություններ վարել, որի արդյունքում էլ փրկել են նրա կյանքը և նրան մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնութայն ավտոմեքենային:

Տեղում քաղաքացուն ոչ միայն բժիշկերն են առաջին բուժօգնություն ցուցաբերել, այլ նաև Փրկարար ծառայության հոգեբան Գևորգյանը, ով առաջնային հոգեբանական օգնություն է ցուցաբերել:

Տեղում ծառայություն են իրականացրել Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարատակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող քաղաքացին Երևանի բնակիչ 16-ամյա Մ. Հ.-ն է: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր