22915 դիտում
10:09 11-09-2023
Ավտովթար Արագածոտնի մարզում․ 44-ամյա վարորդը Volkswagen-ով մոտ 60 մետր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 44-ամյա Բաբկեն Խ․-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Ապարան-Նիգավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մովսիսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի կրտսեր պարեկներ Ստեփան Հովակիմյանն ու Կարեն Մադաթյանը։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+