27817 դիտում
09:30 15-03-2023
Լոռու մարզի Սարահարթ գյուղում հրշեջների կողմից տան կրակը մարելուց հետո հայտնաբերված այրված կնոջ գլխի հատվածում մի քանի հարվածի հետքեր են եղել․ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 3-ին Լոռու մարզի Սարահարթ գյուղի տներից մեկում առաջացած հրդեհի հետևանքով նշված տանը հայտնաբերված նույն տան բնակիչ 60-ամյա Սվետլանա Ս.-ի մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատաբժշկի եզրակացության համաձայն դիակի վրա գլխի հատվածում հայտնաբերվել է մի քանի հարվածի հետք, ինչից հետո ոստիկաններն ու քննիչներն արդեն ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դաժան սպանությունը բացահայտելու համար։ Եվ վստահ են, որ հանցագործը կամ հանցագործները կնոջը սպանելուց հետո տունն այրել են, որպեսզի հետքերը վերացնեն, ինչը իրավապահներին կշեղեր քննությունից ու կկարծեին, որ տեղի ունեցածը ոչ թե սպանություն է, այլ դժբախտ պատահար։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել, որ Սարահարթ գյուղում տուն է այրվում։
Օպերատվիորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են նշված տանն առաջացած հրդեհը, որտեղ հայտնաբերվել է այրվածքներով կնոջ դի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արթուր Բեժանյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացնում են հերթապահություն։
Դեպքի մասին Ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նույն գյուղի բնակիչ 60-ամյա Սվետլանա Ս․-ն է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 199+
199+