Ըստ սցենարի՝ թշնամու օդուժից ռմբակոծվել է համալսարանի մասնաշենքերը․ ուսումնավարժություն՝ ԵՊՀ-ում
Երևանի պետական համալսարանում անցկացվել է Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Մարտի 1-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանում անցկացրեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Ուսումնավարժության նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ինչպես նաև կատարելագործել գործնական հմտությունները, ԵՊՀ ՔՊ կազմավորումների, ինչպես նաև այլ օպերատիվ ծառայությունների փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում: