211652_close_icon

Վարժանք Բերդում. Ըստ սցենարի՝ գործարանի տարածքում հայտնաբերվել է հրդեհի օջախ, կա տուժած

views-count822 դիտում article-date 16:09 07-05-2021
Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից Բերդ քաղաքի «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի մասնաճյուղում անցկացվել է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք:

ԱԻՆ-ից հայտնում են, որ գործարկվել է ընկերությունում տեղադրված շչակը:

Ըստ սցենարի՝ գործարանի տարածքում հայտնաբերվել է հրդեհի օջախ և թորման արտադրամասում պայմանական տուժած։ Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհի օջախը, տուժածին ցուցաբերել առաջին օգնություն:

Ծավալվել է տարահանման հավաքակայան, աշխատակիցները հաշվառվել են և տարահանվել անվտանգ տարածք։

Նմանատիպ նյութեր