ԱՄՆ-ն հանձնառու է մշտապես աջակցել Հայաստանի տնտեսական և քաղաքական օրակարգին. ԱՄՆ դեսպանը՝ ՀՀ փոխվարչապետին
Միացյալ Նահանգներն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական կյանքում: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի հետ ահնդիպման ժամանակ նշել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Հայտնում է Կառավարությունը։
Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել:
Փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել նախորդ տարի արձանագրված տնտեսական ցուցանիշները եւ նշել, որ Միացյալ Նահանգներն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական կյանքում: Տիգրան Խաչատրյանն ընդգծել է հայ-ամերիկյան փոխադարձ ներդրումային միջավայրի առավել զարգացման եւ առեւտրատնտեսական համագործակցության խթանման կարեւորությունը:
Դեսպան Քվինը փոխվարչապետին է փոխանցել ԱՄՆ հանձնառությունը՝ մշտապես աջակցելու Հայաստանի տնտեսական եւ քաղաքական օրակարգին:
Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի՝ կողմերն անդրադարձել են նաեւ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ մտահոգություն հայտնելով արցախահայության շրջանում առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: