211652_close_icon
views-count916 դիտում article-date 10:05 01-03-2023

Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովը շարունակում է փետրվարի 28-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:

Այնուհետև խորհրդարանը կշարունակի օրակարգային մյուս հարցերի, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և այլ օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը: Ժամը 16:30-ին ԱԺ-ում կկայանա կառավարության անդամերի հետ հարցուպատասխանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր