Սաուդյան Արաբիայի կանանց առաջին անգամ թույլատրվել է մարզադաշտում ֆուտբոլային հանդիպում դիտել
Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրվել է ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին: Ապագայում նախատեսվում է կանանց հնարավորություն ընձեռել այցելելու բոլոր խոշոր մարզադաշտեր: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/01/13/saudovskie-zhenshhiny-vpervye-posetili-futbol-nyj-match]euronews[/url]-ը:
Ուրբաթ օրը, Ջեդդա քաղաքում թագավոր Աբդալլահի անվան մարզադաշտում կին երկրպագուները կարողացան առաջին անգամ հետևել խաղին ընտանիքների համար հատուկ նախատեսված սեկտորներից:
Մինչև վերջերս, Սաուդյան Արաբիայի պաշտոնական կրոնը՝ իսլամը, խիստ սահմանափակումներ էր սահմանում կանանց նկատմամբ: Նրանց, մասնավորապես, արգելված էր ներկա գտնվել մարզական միջոցառումներին և մեքենա վարել: Այժմ իշխանությունները հայտարարում են իսլամի չափավորության մասին: Իրավիճակը սկսեց փոխվել, և այս տարի կանայք կկարողանան վարորդական վկայական ստանալ: