211652_close_icon
views-count1420 դիտում article-date 09:37 27-02-2023

Մարմնամարզության Հայաստանի թիմը կմեկնի Դոհա

Սպորտային մարմնամարզության Հայաստանի թիմը կմասնակցի առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին, որը կանցկացվի մարտի 1-4-ը Դոհայում, հաղորդում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը։

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում հենացատկի ոսկե մեդալը նվաճեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։ Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում գրավեց երկրորդ տեղը (14.833 միավոր), Արթուր Ավետիսյանը երրորդն էր օղակների վարժությունում (14.533 միավոր)։

Նմանատիպ նյութեր