35416 դիտում
13:13 23-07-2015
Մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը պարգևատրեց ապագա մարմնամարզության լեգենդ աղջիկներին և տղաներին, ինչը որոշ պաշտոնյաների մոտ հաստատ նախանձ կառաջացնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 23-ին, մայրաքաղաքի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց ԽՍՀՄ վատակավոր մարզիչ Սիմոն Ղարագյոզյանի հիշատակին նվիրված մրցաշարը, որին մասնակցում էին դպրոցի տարիքային տարբեր խմբերի սաներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր մրցանակներ ստացան 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները, իսկ մի մասն էլ պարգևատրվեց պատվոգրերով:
Մրցանակների հանձնման արարողությանը ներկա էին մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը, ինչպես նաև մրցանակակիրների, մասնակիցների ծնողները, համակիրները, ընկերները:
Մրցանակաբաշխությունից հետո մարմնամարզության լեգենդը շնորհակալություն հայտնեց մարզիչներին, երեխաներին, նրանց ծնողներին և ասաց, որ նրանց շնորհիվ այս մարզաձևը կյանքում մոռացության չի մատնվի:
Ի դեպ, մրցանակակիրներին մեդալները հանձնում էին նրանց մարզիչները, իսկ 4 հոգու մրցանակները հանձնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով իր խոսքում նշեց. «Տեսնելով երեկվա ձեր հրաշք մարզումները՝ կարելի է մեկ բան ասել, որ մարզիչների և ձեր շնորհիվ ազարյանական մարզաձևը երբեք մոռացության չի մատնվի: Քանի կաք դուք, ազարյանական խաչը բոլորս կհիշենք, սակայն լավ կլիներ, որ պետական կառույցի որոշ գերատեսչությունների չինովնիկներ ներկա լինեին մրցաշարին, այլ ոչ թե հայտնի «Խաթաբալա» ֆիլմի լացող կնանոց նման էրեսները պատռելով չարախոսեին ազարյանական այս հիանալի մրցաշարի մասին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն էլ պատրաստ է միշտ լուսաբանել և հանրությանը ներկայացնել այս հրաշք տղաների ու աղջիկների մրցումները»:
Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/22/60145/]հայտնել[/url] էր, որ հուլիսի 22-ին մայրաքաղաքի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում «ասեղ գցելու տեղ չկար»: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, տեղի էր ունեցել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սիմոն Ղարագյոզյանի հիշատակին նվիրված մրցաշար, որին մասնակցում էին դպրոցի տարիքային տարբեր խմբերի սաներ:
Մրցաշարին հետևում էր անձամբ մարմնամարզության լեգենդ Արլբերտ Ազարյանը, իսկ սաների մրցումներին ուշիուշով հետևում էին նրանց ծնողները, հարազատները, մտերիմ ընկերները: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ կարելի է վստահաբար ասել, որ ազարյանական մարզաձևն ամուր հիմքերի վրա է դրված և երիտասարդ սերունդը ապագայում իր գեղեցիկ ու հմայիչ մարմնամարզությամբ կապացուցի աշխարհին, որ ազարյանական խաչը եղել է, կա ու կլինի, ինչպես հայոց աշխարհը:
Ներկայացնում ենք մրցանակակիրների ցանկը.
Նախապատրաստական ծրագրով`
1. Չոլակյան Հովհաննես
2. Շաքարյան Էրիկ
3. Ղազարյան Էրիկ
4. Մարգարյան Սամվել
5. Ղազարյան Արսեն
6. Սարգսյան Յուրի
III պատանեկան կարգի ծրագրով 2008 թվականին ծնված սաներ`
1.Մատենյան Հայկ
2.Գլջյան Էրիկ
3.Բուդաղյան Տիգրան
4.Նաղաշյան Գագիկ
5.Վարդանյան Գագիկ
6.Եպիսկոպոսյան Հայկ
III պատանեկան կարգի ծրագրով 2009 թվականին ծնված սաներ`
1. Հովհաննիսյան Արտյոմ
2. Պետրոսյան Արա
3.Հովհաննիսյան Արսեն
4. Քեշքարյան Կարո
5. Խաչատրյան Ժորա
6. Հակոբյան Հարություն
II պատանեկան կարգի ծրագրով`
1. Հովհաննիսյան Նորայր
2. Խաչատրյան Մամիկոն
3. Առաքելյան Հայկ
3. Եդիգարյան Գրիշա
4. Իսաջանյան Աշոտ
5. Արամյան Լևոն
6. Բադալյան Խաչատուր
6. Մարտիրոսյան Իշխան
I պատանեկան կարգի ծրագրով`
1. Մանվելյան Էրիկ
2. Խանոյան Տարոն
3. Ասատրյան Սիմոն
4. Նազարյան Արթուր
III պատանեկան կարգի ծրագրով (աղջիկներ)`
1. Սարգսյան Լաուրա
2. Հայոցյան Ագնեսա
3. Սողոմոնյան Էլինա
3. Խալատյան Մարիամ
4. Գյուրջինյան Կատրին
5. Խաչատրյան Իննա
6. Ավագյան Էլեն
7. Գյուրջյան Արամիդա
7. Նազարյան Գայանե
I պատանեկան կարգի ծրագրով (աղջիկներ)`
1. Հակոբյան Մարիա
2. Հովակիմյան Նատալի
3. Թովմասյան Սոնա
4. Մելքումյան Սրբուհի
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 195+
195+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16655 դիտում
20:49 13-10-2016
Աշնան այս բացառիկ լուսանկարները՝ մեր քաղաքական որոշ գործիչների մոտ նախանձ կառաջացնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ