14879 դիտում
11:08 25-02-2023
Արտակարգ դեպք Երևանում․ կինո «Հայրենիքի» մոտ հրդեհ է բռնկել Renault մակնիշի ավտոմեքենայում․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Երևանի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հայրենիք» կինոթատրոնի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Փրկարար Ծառայության թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Վահագն Խառատյանն ու կրտսեր պարեկ Արման Զաքարյանը, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարներն աշխատեն։
Պարզվել է հրդեհը բռնկվել է Renault մակնիշի ավտոմեքնայում։
Բարեբախտաբար՝ հրշեջները, պարեկներն ու ավտոմեքենայի վարորդը կարողացել են կրակի տարածման դեմն առնել։
Ըստ տեղեկությունների, բարեբախտաբար, տուժաներ չկան։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+