17642 դիտում
16:46 01-09-2023
Արտակարգ դեպք Երևանում․ հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում՝ «Դոմուս» խանութի հարևանությամբ, ավտոեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Գրիգոր Պալյանն ու կրտսեր պարեկ Գոռ Մելքումյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։
Մինչ հրշեջների ժամանումը, Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը փորձել են քաղաքացիները մարել, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Ամբողջությամբ այրվել է մեքենայի շարժիչի հատվածը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ Կարեն Վարդանյանն է։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2200 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)