211652_close_icon
views-count16766 դիտում article-date 20:08 21-03-2023

Արտակարգ դեպք Երևանում․ Էրեբունի թանգարանի հարևանությամբ հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16:55-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի փողոցում՝ Էրեբունու թանգարանի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և հերթափահություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Արեգ Ղամբարյանը ու Արմեն Հայրապետյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա՝ հրշեջների աշխատանքը չխոչընդոտելու համար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի բնակիչ 42-ամյա Էդգար Վարդանյանի վարած Mercedes E230 մակնիշի ավտոմեքենայում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր